Մեդունի հիմնադրամը 2019թվականի ապրիլի 3-ին կազմակերպեց դրամաշնորհին ուղղված հանդիսություն: Մենք կատարեցինք հաջորդ քայլը քաղցկեղի դեմ պայքարին ուղղված: Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Աննա Հակոբյանին, Գևորգ Թամամյանին, Ռոդ Ռոզենշտայնին, Վարուժան Ներսիսյանին, Էսթեր Դեմիճյանին, Շամիմ Համիդին, Դոկտոր Սամիր Ն. Քլեյֆին, Վազգեն Յակուբյանին, Մյրոն Ալլուկյան կրտսերին, ‹‹Ժպիտների Քաղաք›› բարեգործական հիմնադրամին և շատ այլ հարգարժան հյուրերի, իրենց ակտիվ մասնակցության և նվիրման համար:
‹‹Մոտ 9000 անձինք, որոնցից 100- ը երեխաներ են, ախտորոշվում են քաղցկեղով ամեն տարի››, նշեց, Մեդունի հիմնադրամի և ‹‹Ժպիտների Քաղաք›› բարեգործական հիմնադրամի համագործակցությամբ Վաշինգտոնում կազմակերպված՝ Հայաստանի քաղցկեղով տառապող երեխաների և մեծահասակների պայքարին նպաստելու համար կազմակերպված ծրագրի մասնակից, վարչապետի տիկին՝ Աննա Հակոբյանը իր ԱՄՆ այցի շրջանակներում:
‹‹Ժպիտների Քաղաք›› և ‹‹Իմ Քայլը›› հիմնադրամի առաջնորդ Աննա Հակոբյանը նշեց նաև, որ մեր համաքաղաքացիներին քաղցկեղի դեմ պայքարում օգնություն ցուցաբերելը յուրաքանչյուրիս պարտականությունն է, և հանդիսանում է Վաշինգտոնում կազմակերպված միջոցառման հիմնական պատճառը: Քաղցկեղը հիվանդություն է, որի դեմ միասնական պայքար է անհրաժեշտ:
Մեդունի բարեգործական հիմնադրամի ղեկավար Վահագն Մարտիրոսյանն արտահայտեց իր հույսը միջոցառման շնորհիվ այս բնագավառում լայնածավալ փոփոխությունների և բարելավման հետագա հնարավորությունների մասին: Վահագն Մարտիրոսյանը հավելեց, ‹‹Միջոցառումը կազմակերպվել է Մեդունի և ‹‹Ժպիտների Քաղաք›› հիմադրամների միասնական համագործակցության արդյունքում: Այս միջոցառումը միայն սկիզբն է երկու կազմակերպությունների համագործակցությամբ շարունակական և լայնածավալ ծրագրերի››:
‹‹Ժպիտների Քաղաք›› հիմնադրամի գլխավոր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը ընդգծեց քաղցկեղի դեմ պայքարում հիմնադրամների և մարդասիրական կազմակերպությունների մասնակցության կարևորությունը, ինչը հիվանդության բուժման հնարավորությունը հասանելի է դարձնում հասարակության առավել լայն զանգվածների:
‹‹Գլխավոր խնդիրը, իհարկե կապված է դեղամիջոցների և բուժման հասանելիությանը: Միևնույն ժամանակ մեծ հույս և գերնպատակ է տրամադրվող ծառայությունների որակի բարձրացումը››, նշեց Գևորգ Թամամյանը: Մանկական ուռուցքաբանը անդրադարձավ նաև ուռուցքաբանության ոլորտի խնդիրներին: Վերջինիս համաձայն, ոլորտի տարբեր շերտերում առկա են բազմաթիվ խնդիրներ:
‹‹Այսօր, Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի խնդիրները ներառում են տեղեկատվության տարածման անհրաժեշտությունից մինչև պալիատիվ խնամք, չնայած որ խնդիրներն առկա են ամեն բնագավառում: Հիմնախնդիրները ներևառում են կանխարգելումը, ախտորոշումը, բուժումը և պալիատիվ խնամքը››, հավելեց Թամամյանը:
Հարգարժան հյուրերի ցանկում էր նաև ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Ռոդ Ռոզենշտայնը, որին հավաքվածներն ընդունեցին բուռն ծափողջույններով: Միջոցառման խոսնակներից յուրաքանչյուրը կարևորեց մարդասիրական միջոցառման առաքելությունը: ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսիսյանը նույնպես ընդգծեց միջոցառման կարևորությունը, հայտնեց իր երախտագիտությունը կազմակերպիչներին և մասնակիցներին:
Միջոցառման արդյունքում հավաքված բոլոր միջոցները կուղղվեն Հայաստանում քաղցկեղով տառապող երեխաների բուժմանը:
Վստահ ենք, որ այս փոքր օգնությամբ մեծ քայլ ենք կատարում նվազեցնելու այսօր բուժում չստացող հիվանդների քանակը:
Ծագումով ոչ հայ հյուրերը նույնպես ակտիվ մասնակցություն ունեցան միջոցառմանը: ‹‹Երեխաների Խնամքի Կազմակերպության›› հիմնադիր Շամիմ Համիդը պատրաստակամություն հայտնեց նվիրաբերելու 100.000 ԱՄՆ դոլլար Հայաստանում քաղցկեղով տառապող երեխաների բուժմանը:
‹‹Գիտակցում ենք, որ Հայաստանն ունի բժիշկների և քաղցկեղի բուժման հետ կապված խնդիրներ: Մեր կազմակերպությունը հնարավոր կդարձնի, առանց երկիրը լքելու անհրաժեշտության, արտասահմանյան բժիշկների հետ կապը և բարձրորակ բժշկական օգնությունը համապատասխան տեխնոլոգիաների շնորհիվ››, վստահեցրեց Համիդը:
Վահագն Մարտիրոսյանի համոզմամբ քաղցկեղի դեմ պայքարում պահանջվում է համալիր բուժման մեթոդների կիրառում:
‹‹Անկախ գտնվելու վայրից, հայերը պետք է միավորվեն և պայքարեն այս խնդիրների դեմ: Միասնաբար մենք կկարողանանք պայքարել քաղցկեղի դեմ: Առանց միավորման որևէ նախաձեռնություն կամ միջոցառում չի կարող իրականացվել››, նշեց Վահագն Մարտիրոսյանը:
Comments