top of page
Search
Writer's pictureSona Nahapetyan

Հայաստանում վերջին երկու տասնամյակներում քաղցկեղի ցուցանիշը բարձացել է 70%-ով

2018 թվականի սեպտեմբերին Հայաստանի Առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ Արմեն Տանանյանը հաղորդեց, որ վերջին 20 տարիների ընթացքում քաղցկեղի հիվանդությունների գերաճ է տեղի ունեցել: 70% ցուցանշային աճին զուգահեռ շատ բարձր է մահացության ցուցանիշը, որը մեծապես պայմանավորված է ուշացված ախտորոշմամբ:


Երևանի պետական բժշկական համալսարանում այս տեղեկատվությունը իր ելույթում նշելիս, Տանանյանը հավելել է, որ Հայաստանում քաղցկեղով հիվանդների գրեթե կեսը ախտորոշվել են երրերդ կամ չորրորդ փուլերում: Այս վիճակագրությունը խիստ մտահոգիչ է, և Տանանյանը ելույթի ընթացքում քննարկեց քաղցկեղի ախտորոշման և բուժման ժամանակակից մեթոդները:


Ակնհայտորեն այս թեման ամենաարդիական թեմաներից մեկն է ՝ հաշվի առնելով այս վիճակագրությունը։ Այնուամենայնիվ, ըստ Տանանյանի, դրական նորություններ նույնպես կան: Նա մատնանշեց Հայաստանում քաղցկեղն հաղթահարած, Հայաստանում գրանցված 40 000 անձանց: Եվրոպայից ժամանած պրոֆեսորները գնահատեցին ոլորտում կատարված առաջխաղացումն ու առաջարկեցին կիսվել իրենց գիտելիքներով ու փորձով:



Աղբյուր: https://www.tert.am/en/news/2018/04/09/tananyan/2658026

コメント


bottom of page